Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, հայտնում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Պարագվայը երրորդ երկրիրն է ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո, որը դեսպանատուն է բացել Երուսաղեմում:
«Սա պատմական օր է, որը կամրապնդի կապը Պարագվայի և Իսրայելի միջև», - դիվանագիտական առաքելության բացման արարողության ժամանակ հայտարարել է Պարագվայի նախագահ Գորացիո Կարտեսը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: