2018թ-ի մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը: