Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետը

17:02     22 մայիսի, 2018

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցության շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը:

Ուղերձում ասված է.

«Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը՝ Հայաստանի և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ:

Ձե՛րդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:


© armedia.am