ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ, որոնք մեղադրվում են սպառազինության մատակարարման եւ Եմենի հուսիթներին ուսուցանելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարությունում նշվում է, որ նրանցից չորսը հուսիթների հետ աշխատել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով, եւս մեկը ֆինանսավորմամբ է զբաղվել:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել էր պատմության մեջ ամենադաժան պատժամիջոցները կիրառել Իրանի նկատմամբ: Նա նաեւ Իրանին 12 պահանջ էր ներկայացրել, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացնի: