Իսրայելի իշխանությունները որոշել են Երուսաղեմ մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ընթացքում Գազայի հատվածի բնակչության համար ագելել մուտքը: Այս մասին Известия թերթին հայտնել են Տարածքներում կառավարական գործողությունների համակարգման իսրայելական խորհրդում:
Սովորաբար այդ ժամանակահատվածում Իսրայելը հեշտացնում է Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակչության համար անցագրային ռեժիմը, սակայն այս տարի Գազայի հատվածի հետ սահմանին լարվածության աճի պատճառով անցագրեր կստանան միայն Արևմտյան ափի բնակիչները:
Այսպիսով, մուսուլմանները չեն կարողանա այցելել Ալ-Աքսա մզկիթ, որն իր նշանակությամբ երրորդն է Մեքքայի և Մեդինայի մզկիթներից հետո: