Եվրամիությունը 2019 թվականին լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ նշված է Միության եկող տարվա բյուջեի նախագծում, որը մայիսի 23-ին հրապարակվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից:
«Լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո (հատկացնել) Թուրքիայում փախստականներին օգնություն ցույց տալու համար, որպեսզի շարունակվի Սիրիայից և այլ վայրերից փախստականներին սննդով, կրթությամբ և կացարանով ապահովումը»,- նշված է փաստաթղթում: