Կնեսեթի պատգամավորները մայիսի 23-ին որոշում են կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկման դնել:
Առաջարկի նախաձեռնողը եղել է «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորները կողմ են արտահայտվել նախաձեռնությանը, դեմ քվեարկողներ չեն եղել, հաղորդում է «The Times of Israel»-ը:
Կնեսեթի խոսնակ Յուլիա Էդելշտեյնը, ով նախկինում ևս հանդես է եկել ցեղասպանությունը ճանաչելու օգտին, կրկին իր աջակցությունն է հայտնել նախագծին: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ մտահոգված է ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, որոնք արվում են միայն Թուրքիային և նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախատինք տալու համար: «Կնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա ճիշտ է, դա արդար է», - նշել է նա: