Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը կարծում է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմին «իսկական խնդիր» է Եվրամիության համար:
«Սա առաջին վարչակազմն է, որը կարծում է, թե ամերիկյան շահերից է բխում ունենալ ոչ թե միասնական, այլ պառակտված Եվրոպա: Դա իրական խնդիր է Եվրոպայի համար»,- Թիմերմանսի հայտարարությունը մեջբերում է EurActiv տեղեկատվական ռեսուրսը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն անդրատլանտյան գործընկերության համոզված կողմնակիցն է, ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նրա քաղաքականության հետևանքով եվրոպացիները ազատվեցին բոլոր պատրանքներից, այժմ հարկավոր է պատրաստ լինել սցենարների, երբ ԵՄ-ին հարկ կլինի ինքնուրույն գործել: