Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է Եվրամիությանն առաջարկել լիարժեք Brexit-ը երկարաձգել մինչև 2023 թվականը, գրում է The Times պարբերականը։
Նախատեսվում է, որ երկրորդ անցումային շրջանի ընթացքում կլուծվեն մաքսային ու առևտրական հարցերը, որպեսզի Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև լիարժեք սահման չստեղծվի:
Նախկինում ենթադրվում էր, որ ԵՄ կազմից դուրս գալուց հետո անցումային շրջանը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Բուն Brexit-ը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի մարտի 29-ին: