Ճապոնական կողմն ափսոսանքով է ընդունել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև գագաթնաժողովի չեղարկման լուրը, բայց հարգում և պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը: Այդ մասին մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում ճապոնացի լրագրողների հետ զրույցում ասել է հ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Դա ափսոսանք է հարուցում, բայց ես հարգում և պաշտպանում է նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը»,-նրա խոսքը մեջբերում Է Kyodo գործակալությունը:
Աբեն նաև նշել է, որ կցանկանար հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսային բանակցություններ անցկացնել ստեղծված իրադրության շուրջ: