Արքայազն Չարլզը, երբ 2013 թվականին այցելեց Հայաստան, ցավոք, շատերը չհասկացան, թե ինչու է մարդը եկել: News.am-ի հաղորդմամբ, այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայկ և Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով, դեռևս 2010 թվականին իր ստեղծած «Երևան, իմ սեր» ծրագրին աջակցում է նաև արքայազն Չարլզը:
«Հիմարություններ գրեցին, որ եկել է հանքի համար: Մարդը Հայաստանի մեծ բարեկամ է, երկար տարիներ աջակցում է «Երևան, իմ սեր» ծրագրին, մարդ, որը հրաշալի գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը և եկել էր այստեղ՝ Հայաստանը տեսնելու», - ասաց ՀՀ նախագահը:
Նա նաև հավելել է. «Միակ բանը, որ բացի բարեկամությունից արժեք ունի արքայազն Չարլզի համար, դա Հայաստանում փոքր այգին է, որը ես իրեն նվիրել եմ»: Արմեն Սարգսյանը հրաժարավել է ասել այգու տեղը՝ նշելով միայն, որ այն շատ փոքր է: