ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ արեւմտյան երկրների իշխանություններին առաջարկվել է մանրամասն ուսումնասիրել Ռուսաստանից ստացվող ֆինանսական միջոցները: Զեկուցողներից մեկը կոչ է արել սահմանափակումներ մտցնել հարուստ ռուսների արտասահմանյան ակտիվների վրա: Այդ մասին քննարկումներից հետո հայտնել է ՆԱՏՕ ԽՎ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Բրիտանիան կարող է բացահայտել իր տարածքում ակտիվներ ունեցողների անունները:
Փաստաթուղթը Բրիտանական Վիրջինյան կղզիների, Կայմանների եւ այլ անդրծովյան տարածքներին կպարտավորեցնի բացահայտել այդ շրջանների իրավասության տակ գտնվող ակտիվների սեփականատերերին:
ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ն անզիջում պայքար է մղում «կեղտոտ փողերի» դեմ, իսկ Բրիտանիայի դիրքորոշումը, որն ունի սեփական օֆշորները, կեղծ էր անվանել: