Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքները կվաճառվեն հունիսի 1-ից
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական MickiToy խաղալիքները կվաճառվեն հունիսի 1-ից: Այդ մասին Մխիթարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ խաղալիքը Մխիթարյանի տեսքով է՝ Հայաստանի հավաքականի համազգեստով: