Մայիսի 29-ին ավստրիական Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում կայացավ Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի ընտրանին ավարտում էր հանդիպումը 10 հոգով: 74-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացավ Վարազդատ Հարոյանը:
1-0` Իվան Յագան, 13
1-1` Անդրեյ Աջուս, 45+1, 11մ
Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
16. Արամ Հայրապետյան, 2. Ժոաո Ժորդի Արարատ (19. Հովհաննես Համբարձումյան, 46), 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան, 15. Հրայր Մկոյան, 6. Կառլեն Մկրտչյան (17. Արտակ Եդիգարյան, 69), 9. Գոռ Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան (20. Արտյոմ Սիմոնյան, 55), 14. Իվան Յագան (26. Էդգար Բաբայան, 58) , 18. Հենրիխ Մխիթարյան, 11. Տիգրան Բարսեղյան (25. Հայկ Իշխանյան, 75)
Պահեստայիններ՝ 1. Արսեն Բեգլարյան, 12. Վալերի Ոսկոնյան, 4. Տարոն Ոսկոնյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Գեղամ Հարությունյան, 24. Էրիկ Վարդանյան