Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիի (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինայի՝ (Ուկրաինա) հայաստանյան վերջին իրադարձությունների մասին զեկույցը, փոխանցում է PanArmenian-ը:
Համազեկուցողները շնորհավորել են քաղաքական ուժերին և հայ ժողովրդին հեղափոխության ընթացքում դրսևորած զսպվածության և քաղաքական հասունության համար, որը տեղի ունեցավ խաղաղ պայմաններում՝ համաձայն սահմանադրական դրույթների և սկզբունքների:
Զեկուցողները միևնույն ժամանակ մտահոգություն են հայտնել սոցիալական ցանցերում նախորդ իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների առթիվ:
Զեկուցողները նաև ընդգծել են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ դրանց համար նոր կառավարության կողմից համապատասխան պայմաններ ձևավորելուն պես: