Փարիզում ոստիկանությունն ապամոնտաժում է միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկը
Ֆրանսիացի իրավապահները ձեռնամուխ են եղել Փարիզում միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանմանը, հայտնում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ շրջանում տեղակայված ճամբարում հաշվվում էր 1.5 հազար փախստական, որոնք ապրում էին վրաններում: Նրանք հիմնականում աֆրիկյան երկրներից՝ մասնավորապես Եթովպիայից և Սուդանից են եղել:
Փախստականների տարհանումը եղել է հանգիստ, առանց միջադեպերի: Նրանք տեղափոխվել են Փարիզում և կենտրոնական Ֆրանսիայում գտնվող ժամանակավոր կացարաններ, որտեղ կմնան քանի դեռ Ֆրանսիայի միգրացիոն ծառայությունները քննում են փախստականի կարգավիճակ տրամադրելու նրանց դիմումները: