Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է գրեթե 24 ժամ շարունակված հարվածների փոխանակումից հետո հրադարաի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հայտնում է РИА Новости-ն:
Անցած գիշեր պաղեստինցիները հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները, իսկ իսրայելացիները վերստին ռմբակոծել են զինյալների օբյեկտները Գազայի հատվածում, սակայն առավոտից դիմակայության գոտում անդորր Է տիրում:
«Վերջին ժամերին, այն բանից հետո, երբ դիմադրությունը կարողացավ դիմագրավել ագրեսիան և թույլ չտալ խաղի կանոնների վերափոխում, ձեռնարկվել են բազմաթիվ միջնորդական ջանքեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում հրադադարի շուրջ փոխըմբռնման վերադառնալու հարցում»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: