Աֆղանստանի Թահար նահանգի Դաշտի-Քալա շրջանը անցել է «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ): NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Ariana հեռուստաալիքը` հղվելով տեղական իշխանություններին:
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ «Թալիբանի» հարձակման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Բացի այդ, 10 զինծառայող գերի է վերցվել զինյալների կողմից: Նշվում է, որ ծայրահեղականները նաև գավառի մի քանի կառավարական շենք են հրդեհել: