ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձև սենյակում ընդունել է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաև 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, ով ցմահ բանտարկության պատիժ է կրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տեղադրելով Քարդաշյանի հետ լուսանկարը՝ հանդիպման մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»:
Great meeting with @KimKardashian today, talked about prison reform and sentencing. pic.twitter.com/uOy4UJ41JF
— Donald J. Trump (@realDonaldTrump) 30 мая 2018 г.