Իսրայելական զինվորները այս գիշեր 17 պաղեստինցիների են ձերբակալել և Հորդանանի արևմտյան ափի տարբեր շրջաններում բռնկումների ընթացքում բռնագրավել են 15 կգ պայթուցիկ: Այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամլո ծառայությունը հինգշաբթի հրապարակված հաղորդման մեջ, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոստիկանության և Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) օգնությամբ ձերբակալել են 17 պաղեստինցիների, որոնց որոնում Էին քաղաքացիական անձանց և զինվորների նկատմամբ ահաբեկչական գործունեության, զանգվածային ահաբեկչության և բռնի անկարգությունների մասնակցության կասկածանքով,- ասված Է փաստաթղթում: Գործողության ընթացքում Մասախին Շաաբիա գյուղում հայտնաբերվել և առգրավվել Է 15 կիլոգրամ պայթուցիկ»: Զինվորականները հավելել են, որ ձերբակալություններն ու խուզարկություններն «իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի արշավի շրջանակներում»: