2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունների վայրում աշխատող արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցների հիշատակին նվիրված հուշակոթողը կկանգնեցվի մայրաքաղաքի կենտրոնում: Այս մասին ասվում է ահաբեկչական հարձակումների զոհերին նվիրված թանգարանի հայտարարության մեջ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Մասամբ հողի մեջ խրված վեց միակտոր կերտվածքներ կկանգնեցնեն այն հուշահամալիրի տարածքի ծառուղու երկու կողմում, որը 2011 թվականին ստեղծվել է երկվորյակ աշտարակների տեղում:
Նոր կոմպոզիցիան պետք է հավերժացնի նրանց հիշատակը, ովքեր անձնուրաց կերպով փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ են կատարել ահաբեկչական գործողությունների վայրում, ինչպես նաեւ մեգապոլիսի այն բնակիչների հիշատակը, ովքեր հիվանդացել են կամ մահացել, քանի որ ենթարկվել են թունավոր նյութերի ներգործությանը, որոնք արտազատվել են երկնաքերների փլուզման եւ սաստիկ հրդեհի հետեւանքով, որն սկսվել էր տեղի ունեցածից հետո: