Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցման հարցում հնարավոր է մոտեցումներ փոխվեն

13:24     31 մայիսի, 2018

Իրանի երկաթուղային կառավարման համակարգում ընթացող փոփոխություններով պայմանավորված Իրանում ընթացքի մեջ գտնվող մի շարք երկաթուղային նախագծեր շինարարական մի կազմակերպության լիազորություններից փոխանցվում են մեկ այլ կազմակերպությանը, ինչը ենթադրում է, որ որոշ նախագծերի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ պետք է առնվազն նոր բանակցություններ և քննարկումներ տեղի ունենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը` շարունակելով. «Վերոնշյալ փոփոխությունները հաշվի առնելով՝ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հարցն առաջին իսկ առիթի դեպքում պետք է ընդգրկել օրակարգ և քննարկել նախագիծն իրականացնելու հնարավոր տարբերակները»:


© armedia.am