Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին նշանակել են ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։ Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով ԱԱԾ մամուլի կենտրոնին։
Նշենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2006-2015 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում, իսկ 2015թ. նշանակվել էր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։
Մինչ վերջերս ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը, որը նշանակվեց ԱԱԾ պետ։