Աշխարհահռչակ թենիսիտ Սերենա Ուիլյամսը՝ ծագումով հայ, ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանի կինը, պատմել է Հայաստան այցելելու ծրագրերի մասին, հայտնում է all-armenia.com-ը:
«Իմ ամուսինը հայ է, ես գնալով ավելի շատ բան եմ իմանում հայերի մասին, ես պատվավոր հայ եմ: Ինձ դուր է գալիս նրանց հպարտությունը: Ես ծրագրում եմ այս կամ հաջորդ տարի այցելել Հայաստան: Շատ ուրախ կլինի», - ասել է Սերենա Ուիլյամսը:
2016 թվականի դեկտեմբերին Սերենա Ուիլյամսը հայտարարեց Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ նշանադրության մասին: 2017 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ նրանք երեխա են ուենալու, իսկ սեպտեմբերին լույս աշխարհ եկավ փոքրիկ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը: 2017 թվականի նոյեմբերի 16-ին՝ 2 տարի միասին լինելուց հետո, Ուիլյամսն ու Օհանյանն ամուսնացան: