Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Գուբերնատորի գավաթ» մրցաշարում մեր մարզիկներից երկուսը նվաճել են մեդալներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, շարունակելով.
«64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող՝ եզրափակչում պարտության մատնելով ռուս բռնցքամարտիկին։Մեր մյուս բռնցքամարտիկ, 2018 թ. 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը։
Շնորհավորում եմ մեր մարզիկներին և հույս ունեմ,որ այս հաղթանակները կլինեն շարունակական»։