ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին իշխանափոխությունից հետո առաջին անգամ կայցելի Մոսկվա , որտեղ երկկողմ հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի պետի տեղակալ Արտյոմ Կոժինը:
«Նախատեսվում է քննարկել համագործակցության լայն շրջանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մայիսի 14-ին կայացած հանիպման համատեքստում»- ասել է նա:
«Տեղի կունենա մտքերի փոխանակություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»- ավելացրել է Կոժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: