Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումն անօրինական եւ սխալ է: Այս մասին Մակրոնը Թրամփին ասել է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի ներդրման մասին հայտարարությունից մի քանի ժամ անց տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Առաջիկա շաբաթներին Եվրամիությունը մտադիր է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան պողպատի եւ սննդամթերքի վրա:
Մակրոնը խոստացել է, որ ԵՄ-ի պատասխանը «ամուր» եւ «համաչափ» է կլինի եւ կհամապատասխանի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին: