Միացյալ Նահանգները խոստացել է օգտվել վետոյի իր իրավունքից, եթե պաղեստինցիների պաշտպանության ՄԱԿ ԱԽ բանաձեւի քուվեյթյան նախագիծը քվեարկության դրվի:
«ԱՄՆ-ն անպայման վետո կդնի բանաձեւի քուվեյթյան նախագծի վրա»,- նշված է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի տարածած հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ փաստաթղթի տեքստում պարունակվում է իրավիճակին «բացարձակապես միակողմանի մոտեցում», որը «հակաբարոյական է եւ միայն կխափանի իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հասնելու ներկայիս ջանքերը»: