Չորրորդ տուրից հետո 3 միավորով միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: Արոնյանն ունի 2 միավոր։
Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա պարտիան չկայացավ, քանի որ Լիրենը հեծանվից վայր էր ընկել և կոտրել ազդրոսկրը։
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, ինչպես նաև պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, գրում է NEWS.am-ը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր: