Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։
Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։
Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։
Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խմբակցությունների ղեկավարների հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկրի ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։
Երկուստեք կարևորվել է հանրապետությունում կայունության և օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվել, որ պետք է տեղի ունենա մանրակրկիտ հետաքննություն և մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի սահմաններում։