Կատալոնիայի Կառավարության գործող նախագահ Կիմ Տորան եւ նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնը Twitter-ի իրենց էջերում շնորհավորել են հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ:
«Կատալոնիան ձեզ ցանկանում է ազատություն, խաղաղություն եւ բարգավաճում»,-գրել է Պուչդեմոնը:
Հատկանշական է, որ նրանք շնորհավորանքը գրել են երկու լեզվով՝ անգլերեն եւ հայերեն:
Նրանց է միացել նաեւ Կատալոնիայի կառավարության անդամ Ջոզեֆ Լուիս Ալայը:
Congratulations to the Armenian people on the 100th anniversary of the founding of the First Armenian Republic. Շնորհավորում ենք համայն հայությանը' Հայաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի առթիվ: Catalonia wishes you freedom, peace and prosperity. #Armenia100 pic.twitter.com/4zXhbGxYXo
— Carles Puigdemont