Իլոն Մասքի SpaceX ընկերությունը Լուսնի շուրջն իր տուրիստական թռիչքը 2018 թվականի վերջից հետաձգել է առնվազն մինչեւ 2019 թվականի կեսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Wall Street Journal թերթը:
Հետաձգման մասին պատմել է SpaceX-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը Լոս Անջելեսում կայացած տիեզերական խորհրդաժողովի ժամանակ, ըստ որում նա չի պարզաբանել այդ որոշման պատճառները եւ հրաժարվել է պատասխանել ներկաների հարցերին:
«SpaceX-ն առաջվա պես պլանավորում է տիեզերք ուղարկել տիեզերական զբոսաշրջիկների՝ Լուսնի շուրջը պտույտ կատարելու համար: Դրա նկատմամբ հետաքրքրությունը շատ պատվիրատուների կողմից աճում է»,- հավելել է Գլիսոնը: