Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ կապված Կնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումները հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հետաձգելու հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետ Նեթանյահուն ընդունել է ԱԳՆ-ի խորհուրդները՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի շուրջ քննարկումները մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված ընտրությունների ավարտը հետաձգելու հետ, քանի որ նախապես նշանակված օրն այդ հարցի քննարկումը կարող է օգտագործվել Էրդողանի նախընտրական քարոզարշավի մեջ», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախատեսվում էր Կնեսեթում քննարկել հունիսի 3-ին: