Քաբուլի Պոլիտեխնիկական համալսարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որտեղ երկուշաբթի հավաքվել են առաջատար աստվածաբանները: Զոհերի մասին դեռևս հաղորդումներ չեն եղել, հայտնում է TOLOnews-ը:
Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աստվածաբանները սկսել են հեռանալ շենքից, որտեղ կայացել էր նրանց հանդիպումը, որի ժամանակ աստվածաբանները հանդես են եկել երկրում հակամարտությունը դատապարտող կրոնական հրահանգով:
Առայժմ երկրում գործող որևէ կազմակերպություն, պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել: