Facebook-ը կիսվում է օգտատերերի անձնական տվյալներով սմարթֆոնների և այլ էլեկտրոնային սարքերի խոշորագույն արտադրողների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The New York Times-ը: Պարբերականի տվյալներով՝ սոցիալական ցանցը վերջին տասնամյակի ընթացքում մի շարք պայմանագրեր է կնքել էլեկտրոնային սարքերի խոշոր 60 արտադրողների հետ, որոնք թույլ են տալիս ընկերություններին օգտվել Facebook-ի օգտատերերի տվյալներից:
Ինչպես նշվում է, այդ պայմանագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտագործողների տվյալների պաշտպանության կանոններին հետևելու դրույթը:
Ընդ որում, ըստ փորձագետների, սմարթֆոնների արտադրողների համար հասանելի են ոչ միայն Facebook-ի օգտատերերի, այլ նաև նրանց ընկերների տվյալները: