«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կանոնավոր կերպով չէր խաղում «մանկունիացիների» կազմում և ինչպես արդյունքում տեղափոխվեց «Արսենալ», փոխանցում է «Նովոստի Արմենիա»-ն։
«Որքանո՞վ է դժվար թիմում պահել խաղացողներին, ովքեր հիմնական կազմում դաշտ դուրս չեն գալիս. դժվար չէ, այլ` անհնար է: Հիմնական կազմում տեղ չունենալու վերաբերյալ ֆուտբոլիստի արձագանքը կախված է նրա բնույթից: Այն թե, ինչպես Մխիթարյանը դրան արձագանքեց, տարբերվում է մյուս խաղացողներից: Մխիթարյանը գիտակցում էր, որ պատրաստ չէ այդ իրականությանը, ընդ որում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեբանորեն և ոչ էլ` մրցակցության տեսանկյունից», – նշել է Մոուրինյոն։
Նրա խոսքով, Մխիթարյանի համար դժվար էր հարմարվել ինտենիսվության այդ մակարդակին, քանի որ խաղերի միջև շատ կարճ ժամանակ կար և «այդ կարճ ժամանակահատվածում նրա օրգանիզմի համար էլ վերականգնվելը բարդ էր»։