Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան շանտաժով է փորձում առաջիկա ընտրություններում ապահովել «Արդարություն և զարգացում» կուսակցության համար համապատասխան քանակի քվեները, հայտնում է NEWS.am-ը:
Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝ Ջեյլանփնարի քաղաքապետ Մենդերես Աթիլան քաղաքացիների հետ հանդիպման հայտարարել է, որ եթե չքվեարկեն իրենց կուսակցության օգտին, ապա գործազուրկ կդառնան։
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 24–ին։