Նոր Զելանդիայում փորձառու մարմնավաճառուհի Քեթրին Հիլին, ով իր երկրում այս գործունեության տեսակի օրինականացմանն է հասել, Պատվո շքանշանի է արժանացել և տիկնոջ տիտղոս ստացել, որը համարժեք է տղամարդկանց «սըր»-ի հետ, հայտնում է BBC-ին:
Այդ տիտղոսը շնորհվում է երկրի համար հատուկ ծառայությունների կամ մասնագիտական գործունեության մեջ ակնառու նվաճումների համար: 1980-ական թվականներին Քաթրին Հիլին դպրոցում ուսուցչուհի էր աշխատում, իսկ հետո մարմնավաճառությամբ է զբաղվել: