Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ
Վրաստանը պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հայտնում է վրացական ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ընդունված որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ Սիրիան ընդունել է միջազգային իրավունքին հակասող որոշում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին:
Հիշեցնենք, որ Սիրիան մայիսի 29-ին ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: