Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 192 մարդ համարվում է անհայտ կորած: Այս մասին հայտարարել է բնական աղետների հետևանքների դեմ պայքարի համակարգող ազգային կենտրոնի ղեկավար Սերխիո Կաբանյասը:
Ինչպես նշում են փորձագետները, որոնողա-փրկարարական աշխատանքներին զուգահեռ զոհերի թիվը, որ այժմ 73 է, կմեծանա: Բնական աղետի հետևանքներն անդրադարձել է 1.7 մլն մարդու:
Մարդկային զոհերի կապակցությամբ Գվատեմալայում հայտարարվել է եռօրյա սուգ: