ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հունիսի 6-ին կոչ է արել ԱՊՀ-ի երկրներին՝ մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է «Արմենպրես»-ը` հղվելով ՏԱՍՍ-ին:
«Այսօր ստեղծված են բոլոր պայմանները քաղաքական կարգավորման և Սիրիայի՝ որպես միասնական , անբաժանելի պետության վերածննդի համար»,- ասել է նա՝ Կիզիլում բացելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Այդ կապակցությամբ Շոյգուն Համագործակցության երկրներին առաջարկել է մասնակցել Սիրիայի վերականգնմանը:
«Այսօր Սիրիայում հնարավոր է մեր լայն սպեկտրի պրակտիկ փոխգործակցությունը: Խոսքը վերաբերում է տարածքի ականազերծմանը, համաատեղ պարեկմանն ապաէսկալացման գոտիներում, մարդասիրական օգնություն ցուցաբերելուն, ենթակառուցվածքը վերկանգնելուն»,- նշել է նա: Նախարարի խոսքով՝ ներկայում Սիրիայում առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորման, հումանիտար օգնության ցուցաբերման և ենթակառուցվածքի վերականգնման հարցերը: «Ակնկալում ենք ձեր աջակցությունը, որը կցուցադրի մեր միասնությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում»: