Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է "HALO Trust" կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր: