Երևանը ակնկալում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև նոր շփումները առաջիկայում տեղի կունենենան բարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք վճռական ենք առավել խորացնել և ընդլայնել մեր սերտ համագործակցությունը բոլոր բնագավառներում, այդ թվում ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում: Այս մտադրությունները արդեն հնչել են Սոչիում ՀՀ վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպմանը: Մենք շատ ուրախ ենք, որ այդ հանդիպումների դինամիկան պահպանվում է, և մոտ ապագայում նոր հանդիպումներ ենք սպասում», - ասել է նա: