Հայաստանը ռազմական տեխնիկայի նոր առաքումներ է սպասում Ռուսաստանից: Այս մասին, ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան, լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով` այսօր Հայաստանի ՊՆ-ն իր առջև նպատակ է դրել լիարժեք իրագործել պաշտպանական ոլորտում ծավալված ծրագրերը` սպառազինությունների արդիականացումը, բանակի մարտունակության բարձրացումը և այլն։
«Հայաստանի զինված ուժերը պետք է ավելի մարտունակ լինեն։ Ավելի շարժունակ։ Ավելի ճկուն, որպեսզի մենք կարողանանք արձագանքել ներկա ռազմաքաղաքական սպառնալիքներին», – նշել է նա։