Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից: