Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմը հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո չեղարկելու հնարավորության մասին, հայտնում է РИА Новости-ն:
Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում հայտարարվել էր 2016 թվականի հեղափոխության փորձից հետո 3 ամիս ժամկետով: Այն կառավարության որոշմամբ և խորհրդարանի հաստատմամբ 7 անգամ հետաձգվել էր եռամսյա ժամկետով: Արտակարգ դրության ռեժիմը հերթական անգամ երկարաձգվել էր ապրիլի 18-ին: Թուրքական ընդդիմությունը, ինչպես նաև ԵՄ մի շարք ղեկավարներ, քննադատում էին ռեժիմի երկարաձգումը, քանի որ, իրենց կարծիքով, դա սպառնում է երկրի քաղաքացիների իրավունքներին և ազատություններին:
«Ընտրություններից հետո հնարավոր է՝ խոսք գնա արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու մասին», - ասել է Էրդողանը: