Ռուսաստանը և Չինաստանը վճռական են տրամադրված խորացնելու և ներդաշնակեցնելու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին:
«Խոսել ենք նաև Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև փոխգործակցության հեռանկարների մասին: Մենք տրամադրված ենք շարունակելու եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ներդաշնակեցմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդմանը և այդ հիմքի վրա հեռանկարում եվրասիական մեծ գործընկերությանը միտված համատեղ ջանքերը»,-ասել Է Պուտինը՝ ամփոփելով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:
Պուտինն ընդգծել Է, որ այդ ճանապարհին կարևոր քայլ դարձավ «մայիսին Աստանայում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ՉԺՀ-ի միջև»: