Ալ-Քուդսի օրվա առթիվ հունիսի 8-ին Իրանում ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի տեղի են ունենում զանգվածային հակաիսրայելական ցույցեր: Այդ մասին հայտնել է ''IRNA'' գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ գործակալության տվյալների՝ ցույցերն անցկացվում են 900-ից ավելի քաղաքներում: Այդ տարի հանրահավաքներն ընթանում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո:
Հանրահավաքների մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնք դատապարտում են Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ: