Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային հանրության համար վիրավորանք է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ աշխարհին կոչ անելով միջոցներ ձեռնարկել ընդդեմ Վաշինգտոնի «անօրինական» քայլի, փոխանցում է NEWS.am-ը` վկայակոչելով PressTV-ն:
Նրա խոսքով՝ աշխարհը պետք է հասկանա, որ ԱՄՆ նման մոտեցումը վտանգավոր է միջազգային հարաբերություններում՝ հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնն իր որոշմամբ խափանում է միջազգային պայմանագրերը, և երկրները չպետք է լռեն այս ապօրինի որոշման մասին:
Իրանի նախագահն ասել է, որ «ԱՄՆ միակողմանի մոտեցումը» մտնում է այն հարցերի մեջ, որոնք ինքը համաշխարհային առաջնորդների հետ կքննարկի Չինաստանում Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթաժողովում: