Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրոպական միությունը որոշում են ընդունել Իրաքում իրենց ներկայությունն ընդլայնելու մասին: Այս մասին հունիսի 8-ին հայտարարել Է Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի պաշտպանության նախարարների՝ ԵՄ-ի հետ համագործակցությանը նվիրված աշխատանքային նստաշրջանի արդյունքները, հայտնում է «Արմենպրես»-ը,:
«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն որոշում ընդունեցին ընդլայնել իրենց ներկայությունն Իրաքում: ԵՄ-ի առաքելությունը կկենտրոնանա քաղաքացիական անվտանգության ապահովման հարցերի վրա (ոստիկանության և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստումը): ՆԱՏՕ-ն զբաղվելու Է բանակի համար հրահանգիչների պատրաստմամբ»,- ասել Է Ստոլտենբերգը: